Լսեք և համոզված եղեք, որ երբեք հուսախաբ չեք լինի։ Լսեք, և ձեր տրտմությամբ լեցուն մտածումները և հոգնած ջղերը հանգստություն կգտնեն։ Աստվածային ձայնը, որ խոսում է ոչ այնքան զորությամբ, որքան հանգստություն բերող քաղցր մեղմությամբ։
«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը կպահպանի արդեն ավանդույթ դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերը:
«Հայաստանն այսօր էլ բեռ է և Իրանի, և Ռուսաստանի համար, անկասկած: Խոսքը անբնական դաշինքների մասին է, որը Ռուսաստանի դեպքում աջակցություն է գտնում, որովհետև Մոսկվայում կարծում են, որ Հայաստանը Հարավային Կովկաս ՆԱՏՕ-ի լիակատար և անդարձ ներթափանցման դեմ երաշխիք է:
Գարնանը ոչ այնքան սովորական մի զանգ հնչեց խմբագրությունում: Զանգահարողը չներկայացավ, սակայն հիմնավորեց իր «ինկոգնիտոն» փաստերով: Իսկ փաստերը բավականին խոսուն էին:
Հունիսի 4-ին Հայ առաքելական ս. եկեղեցին տոնեց սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնը մեծ հանդիսավորությամբ նշվեց Վաղարշապատի, Սուրբ Հռիփսիմե վանքում: Պատարագի ավարտին վանքի բակում, բազում ուխտավորների ներկայությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն, որի ընթացքում նահատակ սուրբ Հռիփսիմեի աջով օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:
Այսօր Երևան է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ «Զվարթնոց» օդանավակայանում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային դիմավորել է ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը: Դիմավորողների թվում էր նաև ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Ազնավուրի հրապարակում գտնվող ջրավազանի վերանորոգմանը զուգահեռ վերանորոգվեց գեղաշեն ցայտաղբյուրին ջուր մատակարարող խողովակը, իրականացվեցին վերանորոգման այլ աշխատանքներ։
Հունիսի 15-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվելու է ճապոնացի աշխարհահռչակ գիտնական, աշխարհի բազմաթիվ նշանավոր համալսարանների պատվավոր դոկտոր, անթիվ-անհամար քաղաքների պատվավոր քաղաքացի և Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Դայկադու Իկեդայի լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը։
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...